Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ասում են...

Ասում են...
05.03.2013 | 00:29

...թե ԲՀԿ-ում այսօր տեղի ունենալիք քաղխորհրդի ընդլայնված կազմով նիստը կրկին բորբոքել է կրքերը. արմատականները պահանջելու են` հերիք եղավ, բոլ եղավ, պտի հասկանա՞նք` ինչ ենք անում, ինչ է կատարվում մեզ հետ, եկեք վերջնական որոշում կայացնենք, թե ուր ենք մենք գնում: Ոչ արմատականներն էլ պնդում են` ո՞ւր ունենք, որ ուր գնանք, պտի մտնենք կոալիցիա, հլը տես կասե՞ն մտեք, ինչի պտի ասեն, էն ժամանակ էինք մենք իրենց պետք, չէ` մենք դուրս ենք գալու, մտնենք ՀՀԿ, թող իրանք դարդ անեն:

Դիտվել է՝ 1809

Մեկնաբանություններ